factor.am: Հունական ekathimerini-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին և կառույցին Հայաստանի մասնակցության փաստացի սառեցմանը։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), մեր գնահատմամբ, չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները, մասնավորապես, 2021-2022 թվականներին։ Գործնական արդյունքը [ՀԱՊԿ-ի այս քաղաքականության] այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ մենք չունենք մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր և ամենաբարձր մակարդակով։ Սակայն մենք չենք արգելափակում ՀԱՊԿ-ի որոշումները, ոչ էլ մասնակցում ենք դրանց»,- ասել է Փաշինյանը։
Հարցին՝ այս ամենը հաշվի առնելով՝ արդյո՞ք Հայաստանը միջազգային քաղաքականությունում ավելի արևմտյան մոտեցում է ընդունել, Փաշինյանն ընդգծել է․ «Կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար, ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու հարցում։ Այս առումով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերություններն անվտանգության հարցերի շուրջ»։
comment.count (0)