Մոսկվայի մարզում հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 360-ի |1lurer.am|
12:52 - 27 մարտի, 2024

Մոսկվայի մարզում հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 360-ի |1lurer.am|

1lurer.am: «Կրոկուս սիթի հոլում» մարտի 22-ի ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 360-ի, այդ թվում՝ 11 երեխա: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի աղետների բժշկական կենտրոնը: Վերջին տվյալով՝ զոհվել է 139 մարդ: Տասնյակ քաղաքացիներ ստացիոնար բուժում են ստանում:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խոսքով՝ ահաբեկչությունը նախապատրաստել են արմատական իսլամիստները, իսկ Ուկրաինայի հատուկ ծառայություններն աջակցել են դրա իրականացմանը: Կիևը հերքել է բոլոր մեղադրանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել