1lurer.am: Հեղինակավոր The New York Times պարբերականը այսօրվա միջազգային համարում վերատպել է հունական Kathimerini օրաթերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ այն վերնագրելով այսպես՝ «Հայաստանի վարչապետը տարածաշրջանային զարգացումների նոր իմպուլս է տեսնում»: Պարբերականը մեջբերել է վարչապետի անդրադարձը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը նպատակ ունի ապաշրջափակել ենթակառուցվածքներն ու բարելավել հարևանների հետ հարաբերությունները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական Kathimerini պարբերականին՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերին, ՀԱՊԿ անդամակցությանը, ԵՄ հարաբերություններին, «Խաղաղության խաչմերուկի» ընձեռած հնարավորություններին և Հունաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության նոր որակին:
comment.count (0)