«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանից առգրավումներ են եղել. պաշտպանը կբողոքարկի |armtimes.com|
15:52 - 25 դեկտեմբերի, 2019

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանից առգրավումներ են եղել. պաշտպանը կբողոքարկի |armtimes.com|

armtimes.com:  «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանից առգրավումներ են եղել: Այս մասին տեղեկացրեց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Այսօր առավոտյան ՄԻՊ-ը հայտնեց, որ կեսգիշերին խուզարկել են Արմեն Թավադյանին պատկանող բնակարանը, եւ ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ: ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել էին նաեւ Ձերբակալվածների պահման վայր՝ Թավադյանի հետ առանձնազրույցի:

Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ խուզարկության համար դատարանի թույլտվություն եղել է, բայց առգրավումներ կատարվել են նաեւ թույլտվության սահմաններից դուրս. «Առգրավումներ եղել են նախ այն հատվածով, որը տեղավորվում է թույլտվության մեջ, դրանք վերաբերում են տուժողների հետ կոնտակտի տվյալների, փաստաթղթերի, ցուցակների, այլ ապացույցների, որոնք նախաքննական գաղտնիք են, մանրամասնել չեմ կարող, բայց եղել են առգրավումներ նաեւ թույլտվության շրջանակներից դուրս. առգրավել են դրամական միջոցներ, առարկաներ, մասնավորապես՝ որոշակի արժեք ունեցող զարդեր, որոնք գործի հետ բացարձակ կապ չունեն, ուղղակի Արմեն Թավադյանի սեփականությունն ապօրինի վերցրել են»:


Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ բողոքարկելու են ինչպես խուզարկության թույլտվության որոշումը, այնպես էլ քննիչի գործողությունները: Ինչ վերաբերում է ձերբակալման որոշմանը, այն արդեն իսկ բողոքարկել են եւ սպասում են դատական նիստին:

Պաշտպանի խոսքով՝ Արմեն Թավադյանը մինչ այս պահն ունի կասկածյալի կարգավիճակ, ցուցմունք չի տվել եւ չի էլ տալու: Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ իրենք Հատուկ քննչական ծառայությանը չեն վստահում. «ՀՔԾ-ն անաչառ, օբյեկտիվ քննություն չի իրականացնում»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել