armenpress.am։ Անհայտ անձը (կամ անձինք) մտել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանի բնակարան:
Լուրը հաստատեց Անափիոսյանը, սակայն չցանկացավ մեկնաբանել կատարվածը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ տեղեկացրին, որ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է 11։30-ի սահմաններում:
«Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-23-ն ընկած ժամանակահատվածում: Անհայտ անձը (կամ անձինք) կոտրել է Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն։
comment.count (0)