armtimes.com: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կասեցնել Կոնգրեսի Վերին պալատի՝ Սենատի` Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը:
Պատժամիջոցները չեղարկելու համար նա 7 էջից կազմված զեկույց է պատրաստել, որտեղ նշել է, որ եթե ընդունվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը, ապա Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները գնալով ավելի են բարելավվելու, տուժելու է ԱՄՆ-ը:
Թեմայի շուրջ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակը ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ամուր պահել Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:
comment.count (0)