Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում
 |azatutyun.am|
18:12 - 02 ապրիլի, 2024

Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում։

Team TV-ում ու «Ռոստելեկոմ»-ում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները չեն հեռարձակվել արգելքից անմիջապես հետո։ Ընկերություններից պարզաբանում են՝ պատճառն այն է, որ այդ հաղորդումները վերահեռարձակվել են հենց հանրային մուլիտիպլեքսից։

Մինչդեռ, Ucom-ը վերահեռարձակումն իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։ Այդ պատճառով արգելիքից հետո էլ են հաղորդումները շարունակել հեռարձակել։ Ընկերությունից ասում են՝ որոշել են իրենք ևս վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսից անել, որտեղ Սոլովյովի հաղորդումներն արդեն արգելափակվել են։

«Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին՝ որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն այսուհետև վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են», - ասված է ընկերության պարզաբանման մեջ։

Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները շաբաթավերջից եթերազրկվել են Հայաստանի հանրային մուլտիպլեքսում։ Ըստ հայկական կողմի՝ հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել