ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
 |tert.am|
16:19 - 26 հուլիսի, 2024

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով |tert.am|

tert.am: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ապօրինի գործողություններին նպաստած պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Բուլգակովը զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը 2008-ից մինչև 2022-ի սեպտեմբերը, իսկ 2016-ին նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել