«Քաղաքի տեսքը պետք է բացվի». Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակները լրիվ հեռացվել են |news.am|
11:59 - 08 ապրիլի, 2024

«Քաղաքի տեսքը պետք է բացվի». Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակները լրիվ հեռացվել են |news.am|

news.am: Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները սկսվել են ապամոնտաժվել անցած տարի և այս տարի շարունակվել է: Այդ վահանակները ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից: Այդ փողոցներում վիզուալ աղմուկն ամբողջությամբ վերացել է, և ակներև է դրական փոփոխությունը»,- ասել է փոխքաղաքապետը, ով նաեւ լսայդներով ցուցադրել է գովազդային վահանակներից ազատված հատվածները:

 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցնում է, որ այս գործընթացը դեռևս նախորդ տարվա գարնանից էինք սկսել. «Կարծում եմ այն չափորոշիչները, որոնք մենք հաստատել ենք նախորդ տարի իրապես լավագույն փորձառությունն է ներառում, և Երևանում տեսողական աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էր, և այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որ քաղաքի այն մասերը, որտեղ կան պատմամշակութային հուշարձաններ, որտեղ ունենք գեղեցիկ ճարտարապետություն, տեսքը բացվի»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել