Մոսկվան հետախուզում է հայտարարել լրագրող Միխայիլ Զիգարի նկատմամբ |azatutyun.am|
10:09 - 10 ապրիլի, 2024

Մոսկվան հետախուզում է հայտարարել լրագրող Միխայիլ Զիգարի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել «Դոժդ» հեռուստաալիքի նախկին գլխավոր խմբագիր, լրագրող, գրող Միխայիլ Զիգարի նկատմամբ։

"Медиазона"-ն, վկայակոչելով ՆԳՆ բազայի տվյալները, նշում է, որ Զիգարը հետախուզվում է «Քրեական օրենսգրքի հոդվածով», սակայն, թե ինչ հոդվածի մասին է խոսքը, բազայում չի նշվում։

Զուգարը 2022 թվականից բնակվում է Գերմանիայում։ Ռուսաստանում նա աշխատել է նաև «Կոմերսանտ» թերթում և ռուսական "Русский Newsweek" ամսագրում։

Դեռ մարտին Կրեմլին մոտ կանգնած «Նովոստի» և Shot տելեգրամյան ալիքըները գրել էին, որ Զիգարի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ տարածելու հոդվածով։ Տեղեկությունը հաստատել էր նաև «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն։

Զիգարի նկատմամբ քրեական հետապնդման պատճառ է դարձել 2022-ի ապրիլին նրա ինստագրամյան գրառումը Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին։ Astra-ն գրում է, որ գործն այս տարվա մարտի 12-ին է հարուցվել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել