Բորելը հավանական է համարել Եվրոպայում բարձր ինտենսիվության պատերազմը
11:52 - 10 ապրիլի, 2024

Բորելը հավանական է համարել Եվրոպայում բարձր ինտենսիվության պատերազմը

Եվրոպայում բարձր ինտենսիվության պատերազմի հավանականությունը այլևս ֆանտազիա չէ: Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ՝ դրանից խուսափելու համար, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Բորելի խոսքով՝ Եվրամիությանը (ԵՄ) անհրաժեշտ են միջոցներ թշնամուն զսպելու համար։ Նա նշել է, որ Միությունը պետք է «պաշտպանական մեխանիզմ» ստեղծի՝ իր պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Բացի այդ, դիվանագետը խոստովանել է, որ այդ մեխանիզմը ֆինանսավորելու համար անհրաժեշտ կլինի դիմել ԵՄ երկրների ընդհանուր պարտքային պարտավորություններին։

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ մոտ ապագայում անհնար է ստեղծել ԵՄ միասնական բանակ։ Նա պարզաբանել է, որ պետությունները ցանկանում են ինքնուրույն վերահսկել իրենց պաշտպանական քաղաքականությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել