Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կամ այն կողմ ընկնել. Փաշինյանը՝ սահմանազատման մասին |aysor.am|
13:00 - 10 ապրիլի, 2024

Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կամ այն կողմ ընկնել. Փաշինյանը՝ սահմանազատման մասին |aysor.am|

aysor.am: Երեք անգամ ասացիք՝ չի երաշխավորում, չի երաշխավորվում, չի երաշխավորվում անվտանգությունը, բարեկեցությունը, զարգացումը, պատերազմի կանխումը։ Բնական հարց է առաջնում, եթե չի երաշխավորվում, ավելի լավ չի՞ կռիվը սկսեն 2 կմ-ից, քան 200 մետրից. ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ի՞նչ է տալու սահմանազատումը, սահմանագծումը ՀՀ-ին և ՀՀ-ի 4 բնակավայրերին»,-հետաքրքրվեց նա։

Նիկոլ Փաշինյանն արաձագանքեց, որ նա ելույթի մի հատվածն է հիշատակում, բայց ասել է նաև, թե ինչ անել, որպեսզի երաշխավորվի։

«Այս չերաշխավորելուց երաշխավորելը ճանապարհ կա անցնելու ու դա մենք պետք է անենք։ Մեր ամբողջ պրոբլեմների լուծման բանաձևը մինչև հիմա եղել է հետևյալը, բա արևելքում ի՞նչ են ասում, բա հյուսիսում ի՞նչ են ասում, հարավում ի՞նչ կա, և այդպես շարունակ։ Մենք չենք լուծել մեր խնդիրը, սա պետք է արձանագրենք»,-ասաց նա։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել