Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։
«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011-52-52-52»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:
comment.count (0)