2020 թվականին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ եւ աղբահանության վճար վճարել. Մարության |armtimes.com|
09:47 - 25 դեկտեմբերի, 2019

2020 թվականին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ եւ աղբահանության վճար վճարել. Մարության |armtimes.com|

armtimes.com։ Երեւանի ավագանին իր այսօրվա նիստում սահմանեց Երեւան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը:

Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով հիմնականում պահպանվել են 2019-ին գործող դրույքաչափերը:

Փոփոխությունը կապված է «Աղբահանության եւ սանմաքրման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետ: «Ոչ բնակելի նշանակության շենք-շինություններում աղբահանության վճարն սահմանվում է՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ սահմանելով հետեւյալը. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպի կայանների, ավտոկայանատեղիների, օդանավակայանի, երթուղային կայարանների, հանգստյան տների, բազաների, ճանապարհների, սպորտի համար նախատեսված շենքերի, շինությունների 1 քմ-ն սահմանվել էր 20-50 դրամ, հիմա առաջարկվում է 30 դրամ»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Բացի այդ, վարչակառավարչական, կապի, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված շենքերի, շինությունների մասով 1 քմ-ն օրենքով նախատեսվել է 15-20 դրամ, մենք առաջարկում ենք սահմանել 18 դրամ: Զորանոցների մասով մեկ քմ-ն սահմանված է 8 դրամ, եւ շենք-շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի ծառայության մատուցման մասով մեկ քմ-ն 50-100 դրամ է նախատեսված, առաջարկում է սահմանել 70 դրամ:

Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության համար նախատեսվում է սահմանել՝ ըստ ծավալի՝ մեկ քմ աղբի համար 3 հազար դրամ, իսկ ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 հազար դրամ:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ 2020 թվականին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ եւ աղբահանության վճար վճարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել