armenpress.am: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։
«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Կիրանցում քաղաքացիները, կասկածելով, որ ճանապարհով անցնել ցանկացող առանց համարանիշների մեքենաներում սակրավորներ են, թույլ չէին տվել դրանց երթը։ Ոստիկանության ուժերը փորձել էին քաղաքացիներին հեռացնել այդ մեքենաներից․ նրանց միջեւ բախում էր սկսվել, ոստիկանները ուժ էին կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Մամուլում լուրեր էին տարածվում, որ ոստիկանությունը բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։
comment.count (0)