azatutyun.am: Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովի և ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի նկատմամբ։
Բացի այդ, հայտեր կան Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինի և տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցի դեմ։
Գրոյսմանը և Կլիմկինը հետախուզվում են Քրեական օրենսգրքի հոդվածներով։ Թե կոնկրետ ինչ հոդվածների մասին է խոսքը, ՆԳՆ-ն չի հստակեցնում։
Ապրիլին Ռուսաստանի քննչական կոմիտեն նրանց, ինչպես նաև Շտեցին մեղադրանք էր առաջադրել Դոնբասում հրետակոծություն և այլ հանցագործություններ կատարելու համար։
«Ռոսֆինմոնիտորինգի» կողմից ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում ընդգրկված Դանիլովն ու Ավակովը նույնպես հետախուզվում են Քրեական օրենսգրքի հոդվածով։ Սակայն այս դեպքում ևս հոդվածները չեն նշվում։
comment.count (0)