tert.am: Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Tert.am-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սպասվում է Փաշինյանի այցը Էջմիածին, և որ դաշինքի անդամներով առավոտյան լինելու են էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում (որտեղ հավանաբար այցելելու է վարչապետը), որպեսզի «սուրճի հրավիրեն» Փաշինյանին։
Բերման ենթարկվածների թվում է նաև Սևակ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ Տավուշը հանուն հայրենիքի շարժման հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը կոչ արեց այսօր առավոտից տարբեր վայրերում ակցիաներ անել։
comment.count (0)