Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը բերմեն է ենթարկվել։ Այս մասին գրառում է արել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Տեղեկացա, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել: Այսպիսով, «զենքի» որոնման հիմքով տեղի ունեցավ քաղաքական հերթական ռեպրեսիան, քանի որ իշխանության համար Սևակ Խաչատրյանի միակ զենքը իր քաղաքական հայացքներն են»,–գրել է փաստաբանը։
comment.count (0)