armenpress.am: Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։ Նրան ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ին ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ են ունեցել:
Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
Ռուսաստանի նախագահը ողջունել է Վան Իի այցը ՌԴ, բարձր է գնահատել ռուս-չինական հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը ՉԺՀ-ի հետ։
Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բարձրագույն և բարձր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակացույցի, ինչպես նաև համագործակցության տարբեր հարցերի շուրջ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հեռանկարների շուրջ։
comment.count (0)