Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
 |1lurer.am|
11:23 - 14 մայիսի, 2024

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Բելգիայի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում անցկացրած բանակցությունները:

«Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով քննարկումները շարունակելու նրանց ջանքերը»,- նշված է Բելգիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել