ԱՄՆ պետքարտուղարն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
|armenpress.am|
armenpress.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Հանդիպեցի Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային, Գազայում հրադադարի ապահովումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացը», - գրել է Բլինքենը:
11:03 - 11 հուլիսի, 2024