Ստրասբուրգ աշխատանքային այցի երկրորդ օրվա մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին: Նիստին ընդառաջ նախարար Միրզոյանին ողջունել են ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Դոմինիկ Հասլերը:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հաջորդիվ տեղի է ունեցել բոլոր մասնակիցների համատեղ լուսանկարահանում:
comment.count (0)