ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
12:29 - 21 նոյեմբերի, 2024

ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար Դաֆնե Մարեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով պատվիրակության նոր ղեկավարին՝ Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման ու խոցելի խմբերին օժանդակություն ցուցաբերելու հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ԿԽՄԿ կողմից իրականացվող պարբերական այցելությունների, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերը պարզելու և մարդասիրական բնույթի այլ հարցեր։

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել իր լիազորությունների շրջանակում հայաստանյան կողմի հետ սերտ համագործակցության շարունակականության ապահովման հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել