azatutyun.am: Ղրղըզստանի կառավարությունը հայտնում է, որ մայիսի լույս 18-ի գիշերը Բիշքեկում տեղի ունեցած բախումների հետևանքով 28 մարդ է տուժել, այդ թվում՝ երեք օտարերկրացի։
Պակիստանի դեսպանությունն իր հերթին հաղորդում է, որ միջադեպի հետևանքով Պակիստանի 14 քաղաքացի է վիրավորվել՝ հերքելով երեք պակիստանցիների սպանության մասին տեղեկությունները:
Ավելի վաղ պակիստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ գիշերը Բիշքեկում տեղի ունեցած բախումների հետևանքով հնարավոր է պակիստանցիներ են սպանվել։
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Բիշքեկի Կուրմանժան Դատկա փողոցում գտնվող օտարերկրացիների հանրակացարանի մոտ՝ բարձրացնելով Ղրղըզստան եկող օտարերկրացիների հարցը։ Ներքին գործերի նախարարությունը նշել էր, որ լուսադեմին հավաքվածները ցրվել են, իրավիճակը փողոցներում կայուն է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)