Պակիստանը բողոք է հայտնել Ղրղզստանին Բիշքեկի անկարգություններից հետո |news.am|
15:30 - 18 մայիսի, 2024

Պակիստանը բողոք է հայտնել Ղրղզստանին Բիշքեկի անկարգություններից հետո |news.am|

news.am: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ բողոքի նոտա է հանձնել երկրում Ղրղզստանի բարձրագույն դիվանագետին՝ ի պատասխան պակիստանցի ուսանողների նկատմամբ կիրառված բռնության, տեղեկացրել է Reuters-ը։

«Ղրղզստանի գործերի հավատարմատարին կարծիք է հայտնվել, որ Ղրղզստանի կառավարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի պակիստանցի ուսանողների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- նշվել է Պակիստանի ԱԳՆ հայտարարությունում։

Հայտարարությունում ասվում է, որ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ չորս պակիստանցու ցուցաբերվել է առաջին օգնություն, նրանք դուրս են գրվել, իսկ մեկը դեռեւս բուժման մեջ է գտնվում։ Պակիստանը հայտնել է, որ շտապ օգնության թեժ գծեր է բացել նրանց համար, ովքեր տուժել են բռնությունից։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել