Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը
19:21 - 21 մայիսի, 2024

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավությունը ներթափանցում է եկեղեցի։

Մշտադիտարկման արդյունքերի ամփոփումից հետո կազմվել են եկեղեցու տանիքածածկերի նորոգման գիտանախագծային փաստաթղթերը։ Սահմանված կարգով դրանք հաստատելուց և փորձաքննելուց հետո կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել