ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանությունը։
«Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին, մեկնարկելու է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը։ Վերջինս նշել էր, որ բեմից կարող է հնչել վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Այսօր հրապարակած ուղերձում Սրբազանը հայտնել է, որ չնայած երկրում ստեղծված իրավիճակին՝ հանրահավաքը չի չեղարկվելու, ու հորդորել է Լոռու և Տավուշի մարզի բնակիչներին չգալ Երևան՝ հանրահավաքին մասնակցելու։
comment.count (0)