ԲՏԱ նախարարությունը թարմացած տվյալներ է հաղորդում կապի օպերատորների աշխատանքի մասին
20:08 - 26 մայիսի, 2024

ԲՏԱ նախարարությունը թարմացած տվյալներ է հաղորդում կապի օպերատորների աշխատանքի մասին

ԲՏԱ նախարարությունը թարմացած տվյալներ է հաղորդում կապի օպերատորների աշխատանքի մասին․

«Ucom - 2 կայան Ալավերդիում շարունակում է աշխատել, իսկ 15 բջջային կայան դեռ գտնվում է խափանված վիճակում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

TEAM Telecom Armenia - 5 բջջային կայան չի աշխատում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։

Ռոստելեկոմ (OVIO) - Կապի ցանցն ամբողջությամբ վերականգնվել է։

Վիվա-ՄՏՍ - Ալավերդի քաղաքում բջջային կապը գործում է, 3 բջջային կայան դեռ չեն վերականգնվել (Օձուն. Ակորի, Կաճաճկուտ):

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել