Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է
09:52 - 27 մայիսի, 2024

Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է

Ժամը 09։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք նշված հատվածներում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևներիից Լոռու եւ Տավուշի մարզերում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով նշված բնակավայրերում առաջացել էին հեղեղումներ, փլուզվել կամուրջներ, փակվել ճանապարհներ՝ այդ թվում՝ Դիլիջան – Իջևան ճանապարհահատվածը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել