Խաշթառակ տանող կամուրջով երթևեկությունը արգելված է
12:49 - 28 մայիսի, 2024

Խաշթառակ տանող կամուրջով երթևեկությունը արգելված է

Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս մասին տեղեկանում են Իջևանի համայնքապետարանից։

«Այս պահին երթևեկությունը այդ կամրջով արգելված է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել