Ալեքսանդր Ցականյանն ու Հայկ Բաբայանը գեներալ-մայորի կոչում են ստացել
12:58 - 28 մայիսի, 2024

Ալեքսանդր Ցականյանն ու Հայկ Բաբայանը գեներալ-մայորի կոչում են ստացել

Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառում է տեղի ունեցել ՀՀ նախագահի նստավայրում, որին մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Տոնի առթիվ շքանշաններ, կոչումներ և աստիճաններ են շնորհվել։

Մասնավորապես՝ ՀՀարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ մայորի զինվորական կոչում են ստացել՝

    - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը,


    - ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը,
    - ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Ստեփանյանը,
    - ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանը,
    - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը,
    - ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել