Չինաստանը պատրաստ է օգնել ՀՀ–ին. Չինաստանի ԱԳՆ խոսնակ
 |arm.sputniknews.ru|
20:45 - 28 մայիսի, 2024

Չինաստանը պատրաստ է օգնել ՀՀ–ին. Չինաստանի ԱԳՆ խոսնակ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ հաղթահարու Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքները։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մաո Նինը։

«Հայաստանում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, տուժածների և նյութական վնասների։ Չինաստանը ցավակցում է Հայաստանին։ Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը կհաղթահարի այս արհավիրքը։ Չինաստանը, ինչպես միշտ, պատրաստ է ամեն բան անել օգնելու համար»,– ընդգծել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Աղետի հետևանքով կա չորս զոհ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել