Դատախազությունը բողոքարկել է Ալիկ Պետրոսյանի՝ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը |news.am|
09:59 - 16 հունվարի, 2020

Դատախազությունը բողոքարկել է Ալիկ Պետրոսյանի՝ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը |news.am|

news.am։ Դատախազությունը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշումը: Այս լուրը հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հունվարի 10-ին Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց գրավի դիմաց է ազատ արձակվել։

Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել:

Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել