armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին հանդիպումն անցկացրեց Սլովենիայի հետ:
Ընկերական խաղի մեկնարկային րոպեներին Սլովենիայի ընտրանին գործում էր «առաջին համարով» և Հայաստանի հավաքականն էլ հստակ էր գործում պաշտպանությունում: Տան տերերը հանդիպման հաշիվը բացեցին 10-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մլակարը: Հայաստանի հավաքականն այդպես չկարողացավ հետ բերել կորցրածը և խաղակեսի մյուս հատվածում հիմնականում գործում էր պաշտպանությունում: Թիմերն ընդմիջման գնացին Սլովենիայի նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի հավաքականը ակտիվ էր գործում և մի քանի լավ հնարավորություն ուներ հավասարեցնել հանդիպման հաշիվը: Խաղի 56-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը գլխի հարվածով հավասարեցրեց հաշվի տարբերությունը:
Սլովենիայի հավաքականից 7 րոպե պահանջվեց կրկին հաշվի մեջ առաջ անցնելու համար: Շեշտակի հարվածով գոլը խփեց Իլիչիչը:
Սլովենիա-Հայաստան`2:1:
comment.count (0)