Սամվել Վարդանյանի տնային կալանքը երկարացվել է երեք ամսով
17:32 - 07 հունիսի, 2024

Սամվել Վարդանյանի տնային կալանքը երկարացվել է երեք ամսով

«Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ տնային կալանքի ժամկետը դատարանի կողմից երեք ամսով երկարացվեց (նախագահող դատավոր՝ Դավիթ Արղամանյան)։

«Դատական ակտի հետ համաձայն չենք, և պատրաստվում ենք այն բողոքարկել»,-նշում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդյանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել