factor.am: Մեր քաղաքական թիմում արդարադատության նախարարի թեկնածուի պակաս չունենք, այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ում քննարկել են արդարադատության նախարարի պաշտոնում Արփի Դավոյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վլադիմիր Վարդանյանի ու Սիսակ Գաբրելյանի թեկնածությունները։ Ըստ Աղազարյանի՝ արդարադատության նախարարի իր նախընտրելի թեկնածուն Արփի Դավոյանն է։
«Կուսակցական հազար հոգանոց համաժողովում Արփի Դավոյանն ընտրվել է ՔՊ վարչության անդամ, այդքան վստահության գործակից ունի»,- նկատեց իշխանական պատգամավորը։
comment.count (0)