Հայաստան կժամանի Ավստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը
10:20 - 08 հունիսի, 2024

Հայաստան կժամանի Ավստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ պետք է կազմակերպվի 2024 թվականի հունիսի 17-19-ը Հայաստան ժամանող՝ Ավստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի ընդունելությունը: 

Ըստ կարգադրության՝ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պետք է ընդունի Նիկոլաուս Շերակին: Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին կարգադրվել է պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել