Ռուսաստանը երկու տարով հեռացվել է ՖԻԴԵ-ից
 |azatutyun.am|
11:05 - 08 հունիսի, 2024

Ռուսաստանը երկու տարով հեռացվել է ՖԻԴԵ-ից |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան 2 տարով հեռացվել է ՖԻԴԵ-ից Ուկրաինայի բողոքի պատճառով։

Էթիկայի հանձնաժողովը խախտում է համարել այն, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան իր կազմում ընդգրկել է Ռուսաստանի օկուպացիայի տակ գտնվող Ուկրաինայի մարզերի՝ Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների որոշ հատվածների տարածաշրջանային շախմատային ակումբները։

Անհատական մրցումներում ռուս և բելառուս շախմատիստները կարող են չեզոք կարգավիճակով մասնակցել հենց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել