ՖԻԴԵ

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է |armenpress.am|

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է: Կանանց Եվրոպայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Էլինա Դանիելյանը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլիի հետ և հաղթեց սև խաղաքարերով: Այժմ Էլինա Դանիելյանը երկու առաջատարներից մեկն է: Նա ունի 8 միավոր: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր: Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 2 տուր: Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։
09:15 - 20 օգոստոսի, 2021
ԿԳՄՍ նախարարությունը մտահոգություն է հայտնել առցանց Օլիմպիադայում ՖԻԴԵ-ի որոշումների վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը մտահոգություն է հայտնել առցանց Օլիմպիադայում ՖԻԴԵ-ի որոշումների վերաբերյալ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիային` մտահոգություն հայտնելով Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ ՖԻԴԵ-ի կայացրած վերջին որոշումների կապակցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում մասնավորապես ասվում է.  «Իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ: Մասնավորապես, ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով. «համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում: Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հիմնավոր բացատրություն և բարձրացրել նաև որոշ հարցեր, ՖԻԴԵ-ն որոշում է կայացրել չդիտարկել դրանք: Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան, և ի վերջո ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված՝ «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանին, և՛ Հնդկաստանին: Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է ՖԻԴԵ-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում: Վստահ եմ, որ իր կայացման երկար ճանապարհի և առաքելության մեջ ՖԻԴԵ-ն փորձում է բարձրացնել մրցաշարերի նկատմամբ վստահությունը: Այն կառուցվում է բոլոր մրցակցող թիմերի համար հավասար մրցակցության պայմանների ապահովման միջոցով, որպեսզի նրանք բոլորը համարեն, թե արժանանում են հավասար վերաբերմունքի: Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ մի իրավիճակում, երբ Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի: Ուզում եմ հավաստիանալ, որ ՖԻԴԵ-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին և կձեռնարկի բոլոր հետևողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից): Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնություններն ապագայում կկանխեն այսպիսի միջադեպերը և կմիավորեն շախմատային աշխարհը»։ Նախարար Հարությունյանը եզրափակել է, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը: 
09:20 - 01 սեպտեմբերի, 2020
Շախմատի հավաքականը բոյկոտել է առցանց Օլիմպիադան և դուրս եկել հետագա պայքարից

Շախմատի հավաքականը բոյկոտել է առցանց Օլիմպիադան և դուրս եկել հետագա պայքարից

Հայաստանի շախմատի ընտրանին բոյկոտել է առցանց Օլիմպիադան և քառորդ եզրափակչի Հնդկաստանի դեմ երկրորդ փուլին չի մասնակցել: Այս մասին շախմատի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն է տարածել։ Օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5 - 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի կատարված քայլը չգրանցվեց և նրան գրանցվեց պարտություն: Դիրքը, որի ժամանակ սպառվեց նրա ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի: Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկեց որոշումը, սակայն շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո ՖԻԴԵ-ն մերժեց բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականը առաջին մրցախաղում պարտվեց: Նշենք, որ ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցեցին, որ Հայաստանի հավաքականի մոտ ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom զանգի մեջ: Մեր տեխնիկական մասնագետները նշեցին նաև, որ ֆեդերացիան ունի երկու ինտերնետի հասանելիության գիծ և եթե մեկ գիծը խափանվում է, անմիջապես միանում է մյուսը և այդ դեպքում փոխվում է IP հասցեն: Chess.com կայքը հաստատեց, որ IP հասցեի փոփոխություն չի եղել, Հայկ Մարտիրոսյանը միշտ ունեցել է համացանց, սակայն իրենց համար անհասկանալի պատճառով նրա քայլերը չեն գրանցվել: Հայկական կողմի փաստարկներին չներկայացնելով որևէ իրական հակափաստարկ՝ ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բողոքը:Հայաստանի հավաքականի անդամները այն կարծիքին են, որ կայացված որոշումը ակնհայտ անարդար է, և նման պայմաններում մեր թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին: Թիմը որոշեց բոյկոտել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի հարթակ հանդիսացող chess.com կայքից պահանջել է կայքի ծանրաբեռնվածության հետ կապված որոշակի տվյալներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել:
10:21 - 29 օգոստոսի, 2020
Չինաստանը`ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարի հաղթող |armenpress.am|

Չինաստանը`ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարի հաղթող |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի շախմատի հավաքականը հաղթեց առաջին անգամ անցկացվող ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում: Եզրափակիչում Չինաստանի ընտրանին մրցեց ԱՄՆ թիմի հետ: Թեպետ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 2:2, սակայն Չինաստանի հավաքականը հռչակվեց մրցաշարի հաղթող, քանի որ կարևորագույն պարտիաներում չինացիները հաղթել են համապատասխան խաղատախտակների վրա: Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրոպայի հավաքականը, որի կազմում մրցաշարին մասնակցում էր հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրավել է միայն երրորդ տեղը: ՖԻԴԵ-ն առաջին անգամ է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմումհանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագըաշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն է: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի թիմերը:
19:46 - 10 մայիսի, 2020