Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 7-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում |armenpress.am|
10:22 - 22 նոյեմբերի, 2021

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 7-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում |armenpress.am|

armenpress.am: Սլովենիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի 23-րդ թիմային առաջնությունը:

Վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ուկրաինային և վաստակած 12 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հենց Ուկրաինայի թիմը՝ 14 միավորով: Նույնքան միավոր վաստակեց նաև Ֆրանսիան, որը վերջին տուրում հաղթեց Ադրբեջանին, բայց լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 2-րդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց Լեհաստանի ընտրանին (13 միավոր)։

Հայաստանի կանանց հավաքականն էլ վերջին տուրում 3։1 հաշվով հաղթեց չեխերին և 10 միավորով գրավեց 11-րդ տեղը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել