Կաշխատենք միասին Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ Միրզոյանին
22:28 - 10 հունիսի, 2024

Կաշխատենք միասին Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ Միրզոյանին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար վերընտրված Սուբրամանյամ Ջայշանկարն արձագանքել է ՀՀ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։

Հնդկաստանի արտգործնախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։  

«Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Մենք միասին կաշխատենք՝ զարգացնելու Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը»,-ասված է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ՝  Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի  արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել