Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
10:28 - 21 հունվարի, 2020

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 21-ի, 25-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Հայտնում է ԱԻՆ-ը։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը՝ նույնքան կնվազի:



Երևան քաղաքում՝

Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն:



Երևան քաղաքի հունվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 10.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -21.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.40C


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել