news.am: Եթե արել եմ, լավ եմ արել, դա խուլիգանական պատնեշ է, ոչ թե ոստիկանական։ Այս մասին անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե հոգևորականը կոչ է արել գրոհել ոստիկանական պատնեշը, ասաց Բագրատ Սրբազանը։
«Այդ մարդու կյանքը առնչված է «ակվարիումի» հետ ու մնացած բաների հետ, որ դեռ խնայում եմ ասելու։ Ընդհանրապես թող աչքի չընկնի, ոտքի տակ էլ չհայտնվի, ինքն ընդհանրապես գոյություն չունի։ Լսե՞լ եք , որ ասած լինեմ գրոհեք ոստիկանական պատը։ Այո՛, ես գնացել եմ կարմիր բերետավորների հետևից, որովհետև մարդկանց մորթում էին բառի բուն իմաստով։ Ոստիկանություն որպես այդպիսին գոյություն չունի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի և քաղաքացիների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։
Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:
comment.count (0)