Փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիների․ ՆԳՆ ՓԾ
11:01 - 15 հունիսի, 2024

Փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիների․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Արագած լեռան վրա հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիների․

«Փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք
Հունիսի 14-ին, ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Փրկարարներն Արագած լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են 13 քաղաքացու (ԻԻՀ քաղաքացիներ), որոնց ուղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել