Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ 11 անձ այս պահին ձերբակալվել է․
«Այս պահի դրությամբ մենք տեղեկություն ունենք 11 անձի մասին, կարող է 1-2-ի մասով թիվը շատ լինի, էն առումով, որ հնարավոր է նույն անձի մասով մեկից ավել ահազանգ ենք ստացել, դա է պատճառը։ Մարտունի, Գավառ, Ուջան, Վանաձոր և Երևան․ էս բնակավայրերից ենք էս պահի դրությամբ մենք ստացել նման տեղեկություններ»։
Իրավապաշտպանը նշել է, որ մարդկանց ձերբակալել են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Նա նաև հավելեց, որ ոստիկանների վերաբերյալ որևէ գործողություն չի կատարվում։
comment.count (0)