Տեղի է ունեցել  ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ ՀԸԳՀ֊ի շրջանակներում․ ՆԳՆ
15:47 - 15 հունիսի, 2024

Տեղի է ունեցել  ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ ՀԸԳՀ֊ի շրջանակներում․ ՆԳՆ

ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տեղի է ունցեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ ՀԸԳՀ շրջանակներում․

«ԵՄ-ն բարձր է գնահատել իրավապահ համակարգի զարգացումները և մուտքի արտոնագրերի ազատականացման  գործընթացի նախապատրաստման նպատակով կարողությունների ամրապնդումը։

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը: Քննարկվել են Համաձայնագրի իրականացան և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ 

Հայաստանը և ԵՄ-ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: 
Հանդիպմանը մասնակցել է նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության  ոլորտներում զարգացումները: 

ԵՄ-ն բարձր է գնահատել արձանագրված առաջընթացը՝ ներառյալ «Եվրոջասթ» գործակալության  հետ համագործակցության մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը և միգրացիայի ոլորտում կառավարման  կարողությունների ամրապնդումը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել