Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ
 |armenpress.am|
16:29 - 25 հունիսի, 2024

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան նշել է, որ ԵՄ սեփական պատմությունը ցույց է տալիս՝ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ Ստանոն վերահաստատել է ԵՄ  պատրաստակամությունն՝ աջակցել խաղաղության գործընթացին։

«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար», - ասել է ԵՄ խոսնակը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել