ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը |tert.am|
12:03 - 24 հունիսի, 2024

ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը |tert.am|

tert.am: Եվրամիությունը (ԵՄ) ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ ուղղված էներգետիկ, ֆինանսական և առևտրային ոլորտներին։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքը։

«Փաթեթը ներառում է սահմանափակող միջոցներ ևս 116 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկացված բնական գազի տարանցման համար։ Ըստ ԵՄ խորհրդի՝ միջոցառումներն ուղղված են վաճառքից և փոխադրումներից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։

2022 թվականի փետրվարից Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ անհատական և տնտեսական պատժամիջոցների 13 փաթեթ է հաստատել: Վերջին փաթեթն այս տարվա փետրվարի 23-ին էր հաստատվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել