ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանը ժամանում է Երևան․ այսօր կմեկնարկի հայ-ամերիկյան համաժողովը
 |factor.am|
11:51 - 17 հունիսի, 2024

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանը ժամանում է Երևան․ այսօր կմեկնարկի հայ-ամերիկյան համաժողովը |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է հունիսի 17-ին Երևանում ամերիկա-հայկական համաժողովի մեկնարկի մասին, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը։

«Համաժողովը, որն իր տեսակի մեջ առաջինն է, միավորում է ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև Նահանգների ղեկավարներին։ Նրանք հունիսի 17-ից 18-ը կքննարկեն քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների հետ համագործակցության, թափանցիկության ու հաշվետվողականության, արդար ընտրությունների և այլ ոլորտների միջոցով տեղական մակարդակում ժողովրդավարության կառուցման հարցեր: Հունիսի 18-ին, պատվիրակները կմեկնեն Գյումրի, կհանդիպեն նաև պաշտոնյաների հետ»,- հայտնել են Պետդեպից։

Նշվում է, որ համաժողովի բացման նիստում համայնքային ղեկավարները կհայտարարեն Մոնտանա նահանգի Հելենա քաղաքի և Ստեփանավան համայնքի միջև նոր քաղաքային և տարածաշրջանային, Փենսիլվանիայի Սկրանթոն քաղաքի և Արմավիր համայնքի, ինչպես նաև Միչիգան նահանգի և Տավուշի մարզի միջև գործընկերություն ստեղծելու մտադրության մասին։

Նշվում է, համաժողովի երկրորդ օրը՝ հունիսի 18-ին, պատվիրակները կմեկնեն Գյումրի, կհանդիպեն քաղաքապետարանի պաշտոնյաների հետ, կայցելեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոն և խոր քննարկումներ կանցկացնեն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ՏՏ զարգացումը, պետական-մասնավոր համագործակցության խթանումը, կլիմայի փոփոխություններին արձագանքը և զբոսաշրջության խթանումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել