Հայաստանը և Նիդերլանդները որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը
19:58 - 12 մարտի, 2025

Հայաստանը և Նիդերլանդները որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:

Ռազմավարական գործընկերության շրջանակ
1. Քաղաքական երկխոսություն
1. Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդները (այսուհետ` «Կողմեր») որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա՝ ներառյալ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները:

2. Կողմերը նախատեսում են անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ քաղաքական և դիվանագիտական մակարդակներում՝ ապահովելով հաղորդակցության բաց ուղիներ՝ համատեղ առաջնահերթություններն ու մտահոգությունները հասցեագրելու նպատակով:

3. Կողմերը որոշում են շարունակել համագործակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ «ՄԱՏՐԱ» և «Մարդու իրավունքներ» ծրագրի միջոցով:
2. Տարածաշրջանային և միջազգային համագործակցություն
1. Կշարունակվեն ջանքերը Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա, ինչպես ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ և Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտով:
2. Շեշտելով Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ կողմերը կշարունակեն սատարել և առաջ մղել Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթների արդյունավետ կյանքի կոչումը, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ոլորտում:

3. Տնտեսական համագործակցություն և ենթակառուցվածքներ
1. Կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների խթանման ուղղությամբ, ինչին նպաստելու ներուժ ունի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Հռչակագրի ամբողջական տեքստը՝ այստեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել